Լրահոս 24/7

Ն․Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանի՝ Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները գալիս են պատմության խորքից՝ ունենալով փոխադարձ վստահության ու հարգանքի ամուր հենք: Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ:

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անցած ժամանակահատվածում զգալի արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, գիտության և կրթության, մշակույթի և միջմարդկային փոխանակումների և շատ այլ բնագավառներում:

Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում:

Չինաստանը Հայաստանի կողքին է եղել այս տարիների ընթացքում նաև Չինաստանի կառավարության կողմից տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։ Մեր երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։

Այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ կուզենայի հայտնել իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»:

Թիվ 1

Recent Posts

Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։…

8 minutes ago

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

21 minutes ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

30 minutes ago

Ադրբեջանում քննարկվում է Հայաստանից փոխհատուցման հարցը

Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…

46 minutes ago

Ի՞նչ է անոնսավորում Մոսկվան

Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

1 hour ago