Լրահոս 24/7

Վետոյի իրավունքը չպետք է դառնա սպանելու իրավունք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին և կոչ է արել փոխել աշխարհում անվտանգային համակարգը:

Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել ամբողջ Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգը:

«Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա երկրներն իրենց անվտանգությունն ապահովելու հարցում կսկսեն ապավինել միայն զենքի ուժին: Այդ դեպքում ՄԱԿ-ը կարելի կլինի ընդհանրապես փակել: Տիկնայք և պարոնայք, դուք պատրա՞ստ եք փակել ՄԱԿ-ը», – ասել է Զելենսկին:

Նա առաջարկել է Կիևում գումարել համաժողով և քննարկել աշխարհում անվտանգային համակարգը բարեփոխելու և միջազգային իրավունքն ամրապնդելու հարցերը:

«Պետք է իրականացնել այնպիսի բարեփոխում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չդառնա սպանելու իրավունք», – ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հանցանքներ կատարած ռուսաստանցի զինծառայողները չպետք է անպատիժ մնան:

Նա ասել է, թե Ուկրաինայի խնդրում ՄԱԿ-ն ունի գործելու երկու ճանապարհ՝ կա՛մ վերացնել Ռուսաստանը որպես պատերազմի աղբյուր, որ Ռուսաստանն այլևս չկարողանա վետոներով արգելափակել իր ագրեսիայի կապակցությամբ ընդունված որոշումները, կա՛մ մի կողմ քաշվել:

«Եթե դուք զրույցներից զատ այլ բանի ունակ չեք, ուրիշ տարբերակ չի մնում: Ուկրաինային խաղաղություն է պետք, Եվրոպային խաղաղություն է պետք, ամբողջ աշխարհին խաղաղություն է պետք», – ասել է Զելենսկին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, թե ռուսական բանակն Ուկրաինայում խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին:

«Մենք ձեզ մոտ ենք եկել ոչ թե ուկրաինական տարածքը գրավելու, այլ Դոնբաս խաղաղություն բերելու համար», – ասել է Նեբենզյան՝ դիմելով Զելենսկուն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարվել է Բրիտանիայի նախաձեռնությամբ:

Ուկրաինան և միջազգային համայնքը պնդում են, որ ռուսական բանակը Կիևի շրջանում գտնվող Բուչա ավանում և այլ բնակավայրերում իրագործել է խաղաղ բնակիչների սպանդ, ինչը որակվում է որպես պատերազմի հանցագործություն:

Ռուսաստանը հավաստիացնում է, որ ուկրաինացիները Բուչայի մասին կեղծ տեղեկություններ են տարածում:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

9 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

24 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

44 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago