«Ազնիվ խոսք, որքան ասում ես՝ չարձագանքես, չի լինում․․․: Երբ ծանր, երկար-բարակ մտորումներից հետո որոշում էլ ես, այնուամենայնիվ, արձագանքել, մի բան գրել, չի ստացվում, թե ինչ գրես․․․: Երևանում Արցախի դրոշ բարձրացնելո՞ւ, ծրագիր չունենալո՞ւ․․․ ինչպես տատին կասեր, բա ինչո՞ւ ենք հավաքվել․․.:
Մարդիկ ուղղակի զուտ հավաքվել են հրապարակում, որ եթե հանկարծ մի բան պատահի ու իշխանությունը վերևից ընկնի, իրենց ձեռքերի մեջ ընկնի․․․:
Ո՞նց է հնարավոր, էլի, երկու նախկին նախագահ որևէ ծրագիր Արցախի մասին չունենա, այն էլ՝ լինելով արցախցի․․․․»,- գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին:














