Լրահոս 24/7
06.04.2022

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ-չինական բարեկամության հիմքը դրվել է դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի պատմական ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվեց մշակութային և առևտրական սերտ համագործակցություն՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Երեք տասնամյակ առաջ՝ այս պատմական օրը, միջպետական հարաբերությունների հաստատմամբ մեր երկրների միջև գործակցությունը թևակոխեց նոր դարաշրջան:

Գոհունակությամբ պետք է նշել, որ ձևավորված ավանդական բարեկամական և գործընկերային կապերը հաստատուն և վերընթաց կերպով անշեղորեն զարգացան:

Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում` հասարակական, քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանության, հումանիտար:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ անհրաժեշտ ջանքեր գործադրել Հայաստա­նի և Չինաստանի միջև սերտ փոխգործակցության կայուն ու հետևողական զարգաց­ման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54