ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է էլեկտրոնային գնումների արդիականացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:
Արդիականացումը ավելի թիրախային դարձնելու և գործառնական խնդիրները վեր հանելու նպատակով Ֆինանսների նախարարությունը եւ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությունը հայտարարում են առաջարկների հավաքագրման գործընթաց:
Այն կազմակերպությունները, կամ անհատները որոնք կներկայացնեն առաջարկներ, կհրավիրվեն թեմատիկ փակ քննարկման: Թեմայի վերաբերյալ առաջարկները պետք է ներկայացվել մինչև ապրիլի 13-ը [email protected] կամ [email protected] էլ. հասցեներով:














