Լրահոս 24/7
06.04.2022

Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առիթով

Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առիթով

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձը է հղել Սպորտի միջազգային օրվա առիթով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Մարզաշխարհի՛սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով:

Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, նոր որակների ձեռքբերման նախապայման՝ ի նպաստ առողջ ապրելակերպի և համընդհանուր համերաշխության:

Առանձնակի ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մարզաշխարհի մեր երախտավորներին, մեր անհաղթ մարզիկներին: Նրանք իրենց կամքի ու աշխատասիրության շնորհիվ կերտած միջազգային բազում հաղթանակներով հայրենասիրության և հայրենանվեր գործունեության լավագույն օրինակներն են:

Նրանց անվամբ ու ջանքերով մեր պետությունը ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին: Թո՛ղ հաղթանակները լինեն շարունակական. դրանցով ապրում և ոգևորվում է ամբողջ հայությունը:

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, վստա՛հ եղեք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, առկա հնարավորությունների սահմաններում արդեն իսկ ձեռնարկել ու ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր՝ ձեր մարզումային պայմաններն արդի չափանիշներին համապատասխանեցնելու և ձեր միջազգային նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու համար:

Ինչ խոսք,սպորտը միայն պրոֆեսիոնալ զբաղվածություն չէ, այն կարող է լինել յուրաքանչյուրիս ընտրությունը, յուրաքանչյուրիս առօրյա կյանքի բաղադրիչը՝ ի նպաստ հասարակության առողջ ապրելակերպի: Եվ այս համատեքստում առանձնահատուկ դեր ունեն «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող մրցաշարերը, որոնք միտված են հանրության շրջանում սպորտի մասսայականացմանը, արդյունքում՝ առողջ ապրելակերպի խթանմանը:

Մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, երկրպագուներին մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ նոր հաղթանակների ճանապարհին»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է