Մոսկվայում մահացել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։
Նա 75 տարեկան էր։ Ժիրինովսկին ավելի քան 30 տարի անցկացրել է մեծ քաղաքականության մեջ։ Փետրվարի սկզբին նա հոսպիտալացվել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսով։
«Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- իր տելեգրամ ալիքում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:














