Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին:Այս մասին հայտնում է ԱԺ-ն։
ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին:
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:














