Լրահոս 24/7
06.04.2022

Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը: 

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: 

Օրակարգի հարցերն էին՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտարարության տեքստի քննարկումն ու հայտերի ընդունման ժամկետների սահմանումը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամների ընտրության չափանիշների քննարկումն ու որոշումը: 

Գոհար Մամիկոնյանը ողջունել է ներկաներին և մինչ օրակարգի հարցերին անցնելը ներկայացրել՝ ինչ փոփոխություններ են կատարվել մրցույթի կանոնակարգում, հստակեցվել են այն միջոցառումները, որոնք կարող են իրականացվել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում: Մասնավորապես, միջոցառումները պետք է ուղղված լինեն երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացմանը, նպաստեն համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),  տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների  կյանքի կոչմանը, օժանդակեն միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։ 

Մրցույթի կանոնակարգն արդեն իսկ հրապարակվել է, համայնքները լրացուցիչ կիրազեկվեն՝ հայտերի ներկայացման ձևաչափի վերաբերյալ: 

Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ հանձնաժողովը սահմանել է հայտերի ներկայացման ժամկետը, ըստ այդմ՝ հայտարարության հրապարակումից մեկամսյա ժամկետում համայնքները/քաղաքները կարող են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերը: Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև հայտարարության տեքստը և ընդհանուր առմամբ այն հավանության արժանացրել: 

Օրակարգի 2-րդ հարցի շրջանակում ներկայացվել են փորձագիտական խմբի անդամների ընտրության չափանիշները, նրանց կողմից գնահատման ձևաչափի մանրամասները: Կարևորվել է հայտ ներկայացրած քաղաքից փորձագետի չընտրելու հանգամանքը՝ գնահատման անաչառությունը պահպանելու նպատակով: Բացի փորձագետների գնահատումից՝ հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև sms քվեարկությանը և հաստատել, որ «Երիտասարդական մայրաքաղաքի» ընտրություն կատարելիս որպես առաջնային գործիքակազմ ընդունվում է փորձագիտական եզրակացությունը: 

Նշենք, որ փորձագիտական խումբ ձևավորելու նպատակով կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն: 

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ամրագրել են, որ հաջորդ նիստը կկայանա հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է