Լրահոս 24/7
07.04.2022

Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

«Գերազանց և շատ արդյունավետ». – այսպես է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։

Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Կողմերը չեն հստակեցնում՝ արդյոք Բաքուն ընդունել է խաղաղության համաձայնագրի իր հինգ կետանոց առաջարկներին պաշտոնական Երեւանի լրացումները՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման վերաբերյալ։ Նախագահ Միշելը միայն ասել է, որ այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները․ նա, սակայն, մանրամասներ չի նշել։

Բանակցությունների ավարտին հրապարակած իր ծավալուն հայտարարությունում Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը նշում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության հաձայնագրի ստորագրում։

«Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն: Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ», – համոզմունք է հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Իր հայտարարությունում անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությանը, նախագահ Միշելը շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։

Եվրամիության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը ընդհանուր նախագծերը բացահայտելու համար», – ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել նաև վերջին շրջանի լարվածությունը, նրանք վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Նա հավաստիացրել է , որ ԵՄ-ը կաջակցի այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին։

Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական դաշինքը պատրաստ է օգնություն տրամադրել նաև ավելի քան մեկուկես տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է