Լրահոս 24/7
07.04.2022

Կորցրած գույքի փոխհատուցման նպատակով

Կորցրած գույքի փոխհատուցման նպատակով

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում նաեւ մեծ տարածությամբ այգիներ, մեծաքանակ անասուն, շարժական ու անշարժ գույք են մնացել: ԱՀ կառավարության որոշմամբ Երեւանում՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, գործում են հատուկ հանձնաժողովներ, որոնք զբաղված են կորցրած այգիների ու գույքի չափերը ճշգրտելով: Նպատակը՝ դրամական փոխհատուցում հատկացնել անշարժ ու շարժական գույքը կորցրած տեղահանված արցախցիներին: Հանձնաժողովներն աշխատում են բռնազավթված համայնքների ղեկավարների հետ, եւ շահառուներին հատկացվում է տեղեկանք, որը ներկայացվում է կադաստրի բաժին։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը օպերատիվ շտաբում խոսել է այգիների տարածքները ճշտող հանձնաժողովի անդամների հետ: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լեւոն Սիմոնյանը, ով 2013-ից աշխատում է շրջանի գյուղատնտեսության բնագավառում, նշել է՝ աշխատում են Արցախի բռնազավթված տարածքի բնակչության հետ: Բացի համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքից, աշխատում են համակարգչային «Google planeta» ծրագրով՝ վարչության հողային ֆոնդի բաժնի վարիչ Հրայր Սարգսյանի եւ գյուղատնտես Երվանդ Անտոնյանի հետ:

Այգու չափագրումը, ինչպես նաեւ տարիքը, տեսակը կատարվում է համակարգչային ծրագրով: Այգիները բաժանված են 2 տեսակի՝ խաղողի եւ մնացած պտղատու ծառերի: Նախատեսված է մինչ 2 տարեկան խաղողի այգու 1 հեկտարի դիմաց հատկացնել 2.5 մլն, իսկ 3 եւ ավելի տարիք ունեցողի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ գումար: Պտղատու այգիների դեպքում մինչեւ 2 տարեկանի համար նախատեսված է 2 մլն, 3 եւ ավելի տարեկանի համար՝ 3 մլն ՀՀ դրամ:

Լ. Սիմոնյանը նշել է նաեւ, որ անասունների համար փոխհատուցումը տրվում է՝ 1 խոշոր եղջերավորի համար՝ 300.000, 1 մանր եղջերավորի համար՝ 40.000, 1 խոզի համար՝ 30.000, 1 մեղվաընտանիքի համար՝ 25.000 ՀՀ դրամ: Կորցրած տեխնիկական միջոցների համար փոխհատուցում տրվելու է ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

Նախատեսված է նաեւ, որ գյուղնախարարության կողմից կազմվեն համայնքային հանձնաժողովներ, որոնցում ընդգրկված կլինեն համայնքի ղեկավարը, ավագանու անդամ, գյուղատնտես, անասնաբույժ, համայնքը վերջինը լքած բնակիչ եւ այլք: Լ. Սիմոնյանը տեղեկացրել է, որ մոտ 1 ամսվա ընթացքում 1000-ից ավելի տեղեկանքներ արդեն հատկացրել են այգիները կորցրած մեր հայրենակիցներին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է