Լրահոս 24/7
07.04.2022

Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով կստեղծվի երկկողմ հանձնաժողով․վարչապետ

Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով կստեղծվի երկկողմ  հանձնաժողով․վարչապետ

Այսօր կառավարությունում մինչև օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  միջնորդությամբ  Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը:

«Երկու հարցի վերաբերյալ որոշում է կայացվել»,-ասաց նա և նշեց, որ առաջինը՝  երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ:

Նա նշեց, որ սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը իմի բերվեն և հասցեագրվեն: Նա հիշերցրեց, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկներում արդեն հայտարարել են, որ անընդունելի ոչինչ չկա: «Բայց չեն ամբողջացնում խաղաության օրակարգի հարցերը և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ կարևոր են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավվածությունը: Նա նշեց, որ թեև անդրադարձ եղել է անվտանգային միջավայրի վատթարացմանը,  Փառուխի դեպքերին, բայց դրանք չեն հանգեցրել  իրավիճակի միասնական գնահատականի: Նա նկատեց, որ այդ հարցում ավելի շատ ակնկալիքներ ունեն ՌԴ-ից:  Նա հույս հայտնեց, որ խաղաղպահները միջոնցեր կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումը ապահովելու համար:

Անդրադառնալով երկրորդ որոշմանը նա նշեց, որ պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել:

«Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո,  կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են և այս հարցերը պետք է լուծվեն»,-ասաց նա և նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին  ևս անդրադարձ է եղել, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ:

Հումանիտար հարցերի վերաբերյալ նա ասաց, որ Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելը և անհետ կորածների հարցի վերաբերյալ ևս անդրադարձ է եղել: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախն երկու պատերազմներից հետո 985 գտնվելու վայրը անհայտ մարդ ունենք, որից 208-ը՝ 44 օրյա պատերազմից:

«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Ցավոք դա միայն մեզանից չէ կախված, բայց մենք մեր աշխատանքի մասը պետք է հետևողականորեն իրականացնենք»,-ասաց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է