Ռուսական գվարդիայի զորքերի Հյուսիսային Կովկասի օկրուգի հրամանատար Սերգեյ Զախարովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է շնորհել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կադիրովին հերթական զինվորական կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրոզնիում։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Կադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։














