ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը:
ՄԻՊ-ը շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը:
Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների շուրջ:














