Լրահոս 24/7
07.04.2022

Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ ՀՀ-ում կմեկնարկի կանանց հզորացմանն ուղղված հինգ նոր ծրագիր

Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ ՀՀ-ում կմեկնարկի կանանց հզորացմանն ուղղված հինգ նոր ծրագիր

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունն ապրիլի 7-ին հինգ նոր ծրագրի աջակցության պայմանագիր է ստորագրել հայաստանյան հինգ, այդ թվում մարզային, կազմակերպությունների հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից, Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը միտված են կանանց աշխատանքային իրավունքների, եզդի կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց դեմ բռնության կանխարգելմանը, սերունդների արժեքային փոփոխությունների ու գենդերային հավասարության հարցերում ուսումնասիրություններին։

«Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և կանանց առաջնորդությունը շատ կարևոր արժեքներ են Նիդերլանդների համար, որոնք մենք խրախուսում ենք ու որոնց համար պայքարում ենք մեր երկրում և ամբողջ աշխարհում: Այսօր մենք նոր ծրագրեր ու գործընկերություններ ենք սկսում, որոնք միտված են կանանց համար ավելի լավ միջավայրի և հավասարության ստեղծմանը»,- նշում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

Ըստ աղբյուրի՝ նոր ծրագրերն իրականացնելու են «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, «Safe YOU» կանանց բռնությունից պաշտպանելուն ծառայող բջջային հավելվածի հեղինակ Իմփաքթ իննովացիոն ինստիտուտը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ծնողները հավաարության համար» կազմակերպությունը, Էսթեր Գրիգորյանը։

Դեսպանությունից հայտնում են, որ այս տարի լրանում է Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են կայուն և արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության՝ դեսպանատան հաստատմամբ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է