ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո։
Այս մասին ասվում է Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ, որում նաև նշվում է.
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։














