Լրահոս 24/7
08.04.2022

Բայդենը մեկնաբանել է ՄԱԿ-ի երեկվա քվեարկությունը

Բայդենը մեկնաբանել է ՄԱԿ-ի երեկվա քվեարկությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի քվեարկությունը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ անվանել է «զգալի քայլ համաշխարհային հանրության կողմից»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երեկ որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։

Բայդենը խոստացել է ընդլայնել համագործակցությունը, իր խոսքով՝ «պատասխանատու պետությունների» հետ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանին միջազգային հարթակում մեկուսացնելու և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:

«Մենք կշարունակենք աշխատել աշխարհի պատասխանատու երկրների հետ՝ հանցագործությունների ապացույցներ հավաքելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իր կատարած վայրագությունների համար, ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա և մեկուսացնելու Ռուսաստանը միջազգային հարթակում», – ասել է ԱՄՆ նախագահը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուսումնասիրում են Ուկրաինային աջակցության շրջանակում մատակարարվող զենքի տեսականու ընդլայնման հնարավորությունը։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ «սև ցուցակում» ներառելով ՌԴ ևս 8 քաղաքացիների և 29 կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը պաշտպանել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է Սենատի կայքը, փաստաթուղթն ընդունվել է միաձայն՝ կողմ են քվեարկել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ «Պետք է զինադադար լինի, և Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից», – հայտարարել է Շոլցը՝ պնդելով, թե Պուտինը կործանում է ոչ միայն Ուկրաինան, այլև սեփական երկրի ապագան։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է