Լրահոս 24/7
08.04.2022

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից հանցագործությունների դեպքեր

Բացահայտվել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից  հանցագործությունների դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից պետական ծառայության դեմ ուղղված, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

Մասնավորապես, պարզվել է, որ նշված կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Ա.Ի.-ն 2020-2021թթ. իրեն ամրակցված բնակավայրերում բնակվող, անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ: Այդ անձանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով նա անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ և ընտանիքներին փաստագրել է անապահովության գնահատման համակարգում:

Այդ պայմաններում տվյալ ընտանիքները ստացել են ընտանեկան նպաստ, ինչի դիմաց Ա.Ի.-ն անձամբ ստացել է ընդհանուր 85.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Քրեական գործը Ա.Ի.-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Որոշումներ են կայացվել վերոնշյալ 5 անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հաշվի առնելով, որ վերջիններս միջին ծանրության հանցանք կատարել են առաջին անգամ և աջակցել են հանցագործության բացահայտմանը:

Քննության ընթացքում պարզվել է, որ բացակայում են միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից նպաստառուների անձնական գործերում ներառված որոշակի տվյալների ստուգման, ծառայողների պաշտոնի անձնագրերով նախատեսված գործառույթների իրականացման նկատմամբ հսկողության մեխանիզմները: Վերջինս հանգեցրել է նպաստառուների գործերում թերի և սխալ տեղեկատվության ներառմանը, ինչի արդյունքում ընտանիքների անապահովության գնահատման միավորը արհեստականորեն բարձրացվել է և մի շարք շահառուներ չեն հանվել հաշվառումից՝ շարունակելով ստանալ նպաստ:

Ավելին, մի շարք դեպքերում անձանց գույքային դրության, ընտանիքի անդամների փաստացի թվաքանակի, նրանց պատկանող ընտանի կենդանիների քանակի վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելը ուղղորդված է եղել հենց սոցիալական ծառայության աշխատակցի կողմից, և նման շարունակական բնույթ կրող ոչ իրավաչափ վարքագիծը հնարավոր է եղել բացահայտել միայն մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումների արդյունքում:

Հաշվի առնելով, որ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը նպաստում է կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը, իսկ նմանատիպ հանցագործություններ նախորդ տարիներին արձանագրվել են նաև Լոռու մարզի սոցիալական ծառայության տարածքային մի քանի այլ կենտրոններում՝  ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի   նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին:

Միջնորդագրով խնդիր է դրվել ձեռնարկելու միջոցներ՝ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների աշխատանքային գործունեությունը պատշաճ վերահսկելու, աշխատակիցների կողմից թույլ տրված հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու գործուն մեխանիզմներ ներդնելու համար:

Առաջարկվել է նաև քննարկել նշված 5 անձանց ընտանիքների փաստագրման և նպաստների վճարման իրավաչափությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է