Լրահոս 24/7
08.04.2022

Վարչապետի մոտ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, տարվա հետ կապված ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով:

Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ, որովհետև բավական մեծ թվով և բովանդակությամբ ծրագրեր ունենք, բայց նաև պետք է գնահատենք, թե այդ ծրագրերն ինչպես են իրականացվում, ինչպիսի արձագանք են գտնում պոտենցիալ շահառուների շրջանում և եթե այդ ցուցանիշը բարձր չէ, հասկանանք՝ ինչ պետք է փոխենք»:

Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները: Նշվել է, որ խնդիրները գտնվում են վերահսկելի միջակայքում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծրագրերին, գյուղմթերքի վերամշակման և արտահանման գործընթացի խթանման գործիքակազմին, գյուղապահովագրությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել միջազգային տնտեսական զարգացումներով պայմանավորված ռիսկերին և դրանց հնարավոր ազդեցության կառավարման հարցին:

Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղոլորտի ծրագրերի ընթացքի մասին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունավետ է գնահատել ինտենսիվ գյուղատնտեսության, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, այծաբուծության, ոչխարաբուծության ծրագրերը: Նա զեկուցել է, որ նաև մշակվում է ծրագիր՝ գյուղոլորտում օրգանական պարարտանյութի օգտագործումը խթանելու նպատակով:

Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է