Լրահոս 24/7
08.04.2022

Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում․ Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, թե պետք է ամեն բան անել, որ Ռուսաստանը չհաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում: Այդ մասին նա ասել է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հետ համատեղ ասուլիսում:

«Տիկնայք և պարոնայք, ինչպես Քրիստիան Լինդները նշեց՝ Ուկրաինան չպետք է պարտվի այս պատերազմում, Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում: Գերմանիան և Եվրոպան պարտավոր են ամեն ինչ անել Ուկրաինային օգնելու համար»,- ասել է փոխկանցլերը:

Ֆինանսների նախարարը նշել է, որ կառավարությունն, իր հերթին, կանի հնարավորը պատերազմի հետևանքով տուժած գերմանական ընկերություններին սատարելու համար:

Դաշնային կառավարությունը մոտ 7 միլիարդ եվրո կտրամադրի գերմանական ընկերություններին, որոնք այս կամ այն չափով տուժել են Ուկրաինայի պատերազմի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից:

Միաժամանակ նախարարը նշել է, որ այդ գումարով հնարավոր չի լինի հատուցել բոլոր կորուստները:

«Այս փաթեթը տրվում է որպես չնախատեսված շոկային երևույթ հաղթահարելու միջոց: Այն պետք է թույլ տա կանխել բիզնեսում հնարավոր կառուցվածքային ճեղքերը, բայց այն չի չեղարկում շուկայի օրենքները, սա հարկատուների գումարն է»,- ասել է ֆինանսների նախարարը:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54