Լրահոս 24/7
08.04.2022

Ռուսաստանը հայտարարել է 45 լեհ դիվանագետների արտաքսման մասին

Ռուսաստանը հայտարարել է 45 լեհ դիվանագետների արտաքսման մասին

Մոսկվան, ի պատասխան Լեհաստանից ռուս դիվանագետների արտաքսմանը, պերսոնա նոն գրատա է հայտարարել 45 լեհ դիվանագետների, նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Որպես փոխադարձության սկզբունքով ռուս դիվանագետներին արտաքսելու Լեհաստանի ոչ բարեկամական գործողություններին պատասխան. հայտարարվել են Լեհաստանի Հանրապետության դեսպանության և Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակիցներ որպես  persona non grata,  նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը մինչև ապրիլի 13-ի օրվա ավարտը։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Ռուսաստանում Լեհաստանի դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրայևսկին, ով հրավիրվել էր ուրբաթ օրը Սմոլենսկայա հրապարակ, խիստ բողոք է հայտնել մարտի 23-ին հանրապետությունում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների 45 աշխատակիցների՝ որպես պերսոնա նոն գրատա անհիմն հայտարվելու կապակցությամբ։

«Դեսպանին ասվել է, որ նման քայլը դիտարկում ենք որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քանդելու Վարշավայի գիտակցված ցանկության հաստատում: Դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է լեհական կողմը», – ասել է նախարարությունը:

Մարտի վերջին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը նոտա է ստացել երկրի ԱԳՆ-ից 45 ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ ըստ Վարշավայի՝ հետախուզական գործունեության մեղադրանքի։

Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են. Վարշավայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, ինչպես նաև հյուպատոսական վարչությունը, գլխավոր հյուպատոսությունները Կրակովում, Գդանսկում և Պոզնանում շարունակում են աշխատել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է