Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակն ասել է, որ Ջոնսոնը եկել է Զելենսկու հետ անձնական հանդիպման՝ «համերաշխություն հայտնելու Ուկրաինայի ժողովրդին»։
Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի նահանջից հետո տարհանված օտարերկրյա դեսպանատները սկսեցին վերադառնալ Կիև, և մի շարք եվրոպական պետությունների և կառույցների ղեկավարներ այցով եկան Ուկրաինայի մայրաքաղաք։ Մասնավորապես, Կիև է այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։














