Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը հայտնել է, որ ռուսական գնդակոծության արդյունքում պայթել է ազոտաթթվով բաք, որը գտնվում է Ռուբիժնե քաղաքի մոտ, որի համար մարտեր են ընթանում։
Գայդայը նախազգուշացրել է տեղի բնակիչներին ազոտաթթվի վտանգի մասին՝ շնչելու և մաշկի հետ շփման դեպքում և հորդորել նրանց փակել դռներն ու պատուհանները, ինչպես նաև պաշտպանել դեմքը սոդայի լուծույթով թաթախված դիմակներով։ Ավելի ուշ նա հայտնել է, որ պայթյունի գոլորշիները «տարածվել են ռուսական դիրքերի շուրջ՝ Կուդրյաշովկայի և Վարվարովկայի մոտ»։
«ЛуганскИнформЦентр» Telegram ալիքը, որն իրեն անվանում է «ԼԺՀ-ի առաջին տեղեկատվական գործակալությունը», վերահրապարակել է Գայդայի հրապարակած տեսանյութը՝ մեկնաբանելով. «Ուկրաինական ազգային գումարտակները Ռուբիժնեում պայթեցրել են ազոտաթթվով ևս մեկ բաք։ Քաղաքը նորից սկսեց ոռնալ դեղին, սուր ծխից։
Սա Ռուբիժնոյեում ազոտաթթվի բաքին տեղի ունեցած հարվածի երկրորդ դեպքն է մեկ շաբաթվա ընթացքում։
Աղբյուրը՝ Meduza-ի։
Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։














