Լրահոս 24/7
10.04.2022

Ա․ Բեգլարյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջան

Ա․ Բեգլարյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում: Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիաե և «Ամքոր Արմենիաե հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով:

«Ջենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով, դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ: Արտակ Բեգլարյանը ողջունել է ծրագիրը՝ այն համարելով հետագա համագործակցությունների սկիզբն ու արցախցուն իր հողի վրա ամուր պահելու խթաններից մեկը: Պետական նախարարը վերահաստատել է, որ ԱՀ կառավարությունը մշտապես կանգնելու է զարգացմանը միտված ծրագրերի կողքին:

Այնուհետև պետական նախարարը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ուսումնարանի ղեկավարության հետ քննարկել են հաստատության հետագա զարգացմանն անհրաժեշտ քայլերը: Արտակ Բեգլարյանը շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ միասին Մարտունի քաղաքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել շրջանի ու համայնքների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իր համակարգման ոլորտներում իրականացվող մի շարք աշխատանքներ և տվել համապատասխան հանձնարարականներ: Պետական նախարարն աշխատանքային օրն ավարտել է Մաճկալաշենում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ՝ առաջին ձեռքից ծանոթանալու առաջնագծամերձ այդ բնակավայրի հիմնախնդիրներին: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է