Լրահոս 24/7
11.04.2022

Մի շփոթեք հանրային տարածքը ախոռի հետ․ Տ․ Հակոբյանը

Մի շփոթեք հանրային տարածքը  ախոռի հետ․ Տ․ Հակոբյանը

«Մի շփոթեք հանրային տարածքը ախոռի հետ

«5-րդ ալիք» հեռուստատեսության հանդեպ վարչական տույժ կիրառելու ՀՌՀ որոշումը խեղաթյուրեց այդ ալիքի ղեկավարը իր ֆեյսբուքյան գրառումներով եւ հարցազրույցներով: Խեղաթյուրեց իրեն բնորոշ մանիպուլյացիաներով ու կեղծիքներով: Ուստի, ստիպված եմ եւս մեկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը:

Հեռուստատեսությունը տուգանվել է եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար: Կիրակնօրյա լրատվական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել են բառեր, որոնց թվում են (կներեք վերարտադրելու համար)՛ ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱ: Որոշման հիմքը Հանձնածողովի կողմից ընդունված կարգն է, որով սահմանվել էին «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորորոշիչները»:

Եւ այդ «կեղտոտ» բառերի օգտագործումը եթերում խախտել է չափորոշիչների մի քանի հոդված: Խախտումների համար հեռուստատեսությունը տուգանվել է: Ամեն ինչ շատ պարզ է: Մնացած «բայաթիները» ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոտիկայի եւ մանկապղծության վերաբերյալ զառանցանքները, «բա ուրիշների մոտ ինչի չեք նկատում», մանկական արդարացումները, սպառնալիքները, թե բա քիչ մնաց եւ այլն ուղղված են անտեղյակների կամ մտավոր ունակությունների հետ խնդիր ունեցողների համար:

Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը կանանց եւ երեխաների ներկայությամբ խնդիր չեն տեսնում օգտագործել այդ բառերը, եւ դա իրենց անձնական գործն է: Բայց Հանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրավաբանները թույլ չեն տալու Հանրային մուլտիպլեքսում լեգիտիմացնել հայհոյանքը եւ վերածել այդ հանրային տարածքն ախոռի:

Ցավում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՀ նախագահը որոշումները միանձնյա չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերեւների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պետք է բավարար լիներ տեսնելու եւ հասկանալու Հանձնաժողովի գործունեության արմատական փոփոխությունը:

P.S. Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրավունքը պահանջում են, հավանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժեքներ կրող» համարողներն ու… կանայք:

P.S. -2 Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնկոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հույսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաներում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»,-գրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է