Լրահոս 24/7
11.04.2022

Societe Generale-ը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին

Societe Generale-ը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին

Ֆրանսիական Société Générale ֆինանսական խումբը դադարեցնում է աշխատանքը ռուսական շուկայում։ Նրա հիմնական ռուսական ակտիվը՝  «Ռոսբանկ»-ը,, կվաճառվի Վլադիմիր Պոտանինի  «Ինտերռոս»-ին:

 «Ինտերռոս»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գործարքի պայմանները համաձայնեցվել են Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրումների մոնիտորինգի կառավարական հանձնաժողովում։

Գործարքի գումարը, որը նախատեսում է նաև «Ռոսբանկի» ապահովագրական բիզնեսի վաճառք «Ինտերրոսին», չի հաղորդվում: Գործարքի փակումը պետք է տեղի ունենա բոլոր անհրաժեշտ կարգավորող հաստատումները ստանալուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում:

«Ինտերրոսի» ամենակարևոր նպատակն է պահպանել Ռոսբանկի կայունությունը և նոր հնարավորություններ ստեղծել իր հաճախորդների և գործընկերների համար: Մենք մտադիր ենք կառավարել բանկի բիզնեսը լավագույն չափանիշներին և փորձին համապատասխան: Մենք վստահ ենք, որ Rosbank-ի պրոֆեսիոնալ թիմը ի վիճակի է դիմակայել ցանկացած մարտահրավերի և ապահովել բանկի կայուն զարգացումը», – ասվում է Վլադիմիր Պոտանինի ընկերության հայտարարության մեջ:

Société Générale-ն առաջին եվրոպական խոշոր ֆինանսական խումբն է, որը հայտարարել է Ռուսաստանից դուրս գալու մասին: «Societe Generale Vostok» բանկը Ռուսաստանում սկսել է գործել 1993 թվականին, մինչ այդ ֆրանսիական խումբը ներկայացուցչություն ուներ ԽՍՀՄ-ում։

«Ռոսբանկ»-ը նախկինում պատկանում էր«Ինտերրոս»-ին: Société Générale-ն ստանձնել է այս վարկային հաստատության վերահսկողությունը 2006-2011 թվականներին բաժնետոմսերի հետգնումից հետո:

Ռոսբանկը ներառված է Ռուսաստանի Բանկի համակարգային կարևոր վարկային կազմակերպությունների ցանկում։ Նրա հաճախորդները 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմում էին մոտ 4 միլիոն մարդ։

Օտարերկրյա բանկերը Ռուսաստանից հեռանալու մասին սկսեցին մտածել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության կողմից Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական հատվածի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելուց հետո։

Աղբյուրը՝ Meduza-ի։

Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է