Լրահոս 24/7
11.04.2022

Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գ. Պապոյան

Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գ. Պապոյան

Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից եւ էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով եւ էլեկտրոնային դրամապանակներից վճարումները»,-Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

«Օրենսդրական փոփոխությունների նպատակն է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելը»,-նշել է նա:

Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը նշել է, որ հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալական խնդիրներ ունեցողները, սկսել է օգտվել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերից:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը:

2018-2020թթ. ավելացել է նաեւ խաղացողների թիվը գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Կազմակերպիչների կողմից գեներացված գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը:

Օրենսդրական փաթեթի հեղինակների առաջարկությամբ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի դեպքում շահումի փոխանցումը, տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը եւ ելքագրումը, շահումների տրամադրումն իրականացվում են միայն  անկանխիկ եղանակով:

Գեւորգ Պապոյանի հավաստմամբ՝ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ՝ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:

Անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշվել է նաեւ, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով:

Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարության եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական է: Գործադիրը ներկայացրել էր բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք քննարկման եւ քվեարկության արդյունքում ընդունվել են:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում շեշտադրել են խաղամոլության դեմ պայքարի անհրաժեշտությունը, ընդգծել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նպատակային ջանքերն այդ ուղղությամբ: Նշվել է նաեւ, որ նախագծերի փաթեթը կանխարգելող գործիք է խաղամոլությամբ տառապողների նկատմամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նոր հարկման համակարգի ստեղծման ու ներդրման խնդիրներին: Առաջիկայում կսկսվեն այդ առնչությամբ քննարկումները:

Օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը դրվել է քվեարկության եւ ստացել դրական եզրակացություն:

Լրահոս
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
12:02
ԱՄՆ-ում թղթակիցների ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել. Թրամփը տարհանվել է
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ