Լրահոս 24/7
11.04.2022

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

Ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ մեկնել է Սյունիք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում։

Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի կայքէջը:

Այցին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի  դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այցով,  որտեղ հանդիպել են  Կապանի, Մեղրիի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի՝ Արցախից տեղահանված շահառուներին։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպման ժամանակ նշել է, – «Պիտի ասեմ, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ ամենակարևոր հինգ առաջնահերթություններից մեկը կանանց տնտեսական, քաղաքական հզորացումն է։ Մեր բնակչության կեսից ավելին կանայք են, բայց երբ նայում ենք, թե ինչպես ենք օգտագործում նրանց ներուժը, հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ով նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ստեղծման առաջին աջակիցներից է, ներկայացրել է հյուրերին ու ցանցի անդամներին և  նշել, որ ցանցի փորձը ճանաչվել է լավագույնը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, դիմելով ներկա կանանց, ասել է, որ հասկանում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվել և բախվում են. «Մենք այստեղ ենք ձեզ լսելու, հասկանալու համար ձեր դրությունը, թե ինչ կարող ենք անել ձեզ համար ու ինչպես կարող ենք ավելի լավ համագործակցել», – նշեց դեսպանը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի համար սա առաջին այցն է Հայաստանի մարզեր։ Մշտական համակարգողի պաշտոնակատարը նշեց, որ իրենք հետաքրքրությամբ կլսեն նաև կանանց առաջարկած լուծումները և թե ինչպես կարող են միասին, հիմնվելով այդ առաջարկվող լուծումների վրա, աշխատանքը մղել առաջ։ Տիկին Փիթրս Յահիան շեշտել է, որ կանանց հզորացումը ՄԱԿ-ի գերակա ուղղություններից մեկն է։

Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ Լիտվայի դեսպանությունը Սյունիքում խթանում է վերականգնվող էներգիայի կիրառումը, բայց նաև, որպես հատուկ ուղղություն, աշխատում է կանանց հզորացման համար։

Կապանի, Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնների ներկայացուցիչները խոսել են իրենց կենտրոնների անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ու ներկայիս գլխավոր մարտահրավերների մասին և կիսվել իրենց առաջարկած հնարավոր լուծումներով։

Այնուհետև, Կապանի Կանանց ռեսուրս կենտրոնը ցուցադրել է իր սոցիալական ձեռնարկության արտադրանքը՝ սպորտային կանացի արտահագուստ և հագուստ։ Իսկ վերջում քննարկում է անցկացվել կենտրոնների ներկայացուցիչների ու շահառու կանանց հետ։

Վաղը այցը կշարունակվի Կապանի ՄԻՊ գրասենյակում հկ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, այնուհետև՝ պատվիրակությունը կմեկնի Գորիս։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է