Լրահոս 24/7

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինն այցելել է Սյունիք

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզ՝ Հայաստանում ՄԱԿ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ համատեղ այցի շրջանակներում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ՝ քննարկելու կենտրոնի, ինչպես նաև Կենտրոնի կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկության ներկա գործունեությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ գրասենյակը։

«Դեսպանը ոգևորիչ երկխոսություն ունեցավ շահառուների, այդ թվում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող մարդասիրական ծրագրերի շահառուների հետ, ովքեր ներկայացրին իրենց հաջողության պատմությունները և իրենց դժվարությունները։ Դեսպանն ուրախությամբ տեղեկացավ Ռեսուրս կենտրոնի ապագա ծրագրերին և հույս հայտնեց, որ կրթությունը և հզորացումը կառաջնորդեն ավելի արդար և ավելի խաղաղ կյանքի ապահովմանը բոլորի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

3 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

3 hours ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

3 hours ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

3 hours ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

3 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

3 hours ago