«ՌԴ երկօրյա աշխատանքային այցիս առաջին օրն ունեցել եմ հանդիպումներ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վալերիեվիչ Վոլվաչի, ԵՏՀ նախարար Արտակ Քամալյանի եւ ՌԴ «Արտահանման կենտրոն» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վերոնիկա Օլեգովնա Նիկիշինայի հետ»,- Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հավելելով, որ հաշվի առնելով մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող նպատակաուղղված աշխատանքը՝ Դմիտրի Վալերիեվիչ Վոլվաչի հետ հանդիպմանն ընդգծել է հատկապես արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։














