Լրահոս 24/7
12.04.2022

Արցախի դրոշը տեղադրեք այնտեղ, որտեղ կա կարիքը՝ հանրայնացնելու Արցախի եւ մեր հայրենակիցների իրավունքների հարցը. Կոնջորյան

Արցախի դրոշը տեղադրեք այնտեղ, որտեղ կա կարիքը՝ հանրայնացնելու Արցախի եւ մեր հայրենակիցների իրավունքների հարցը. Կոնջորյան

«Միջխորհրդարանական հարթակներում, որտեղ ընդդիմությունը պետք է գա եւ Արցախի ու արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանի, ասել է թե՝ Արցախի դրոշը այնտեղ վեր հանի, ընդդիմադիրները չեն գալիս, ընդդեմ ադրբեջանցիների չեն գալիս եւ չեն խոսում, ժողովրդի տված մանդատը չեն իրագործում, բոյկոտում են ինչ-որ մարդկանց հրահանգներով, իսկ հետո գալիս են եւ Արցախի դրոշը կարծես ընդդեմ մեզ կամ ինչ-որ մեկի տեղադրում են ՀՀ-ում` այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա»,- այս մասին այսօր` մարտի 12-ին կայացած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ քառօրյայի նիստը բոյկոտելուն եւ ընդդիմադիրների կողմից Արցախի դրոշը ԱԺ-ում փակցնելուն:

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից ՀՀ ԱԺ ամբիոնին փակցված  Արցախի դրոշին՝ Կոնջորյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից հետո Օհանյանի հնչեցրած արտահայտությունը.

«Ես հիշում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Սեյրան Օհանյանը արել էր այսպիսի մի արտահայտություն, որի միտքը հետեւյալն էր, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է եւ իրենք այդ խրամատում պիտի գան եւ պայքարեն: Նրանք եկան ԱԺ եւ խրամատավորվեցին այս նստարաններին, զբաղվում էին շշանետումներով, ծեծկռուքներ էին հրահրում, փորձում էին ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը եւ կարծես թե գուցե հմարում են, որ իրենց առջեւ դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են, եւ հիմա մեկնում են Արցախ, հավանաբար նորից խրամատավորվելու  եւ ամենայն հավանականությամբ նորից խրամատավորվելու արդեն ընդդեմ ՀՀ իշխանությունների եւ ընդդեմ ՀՀ ժողովրդի, այլ կերպ պարզապես ես չեմ կարող դա մեկնաբանել»:

Կոնջորյանը կոչ արեց Արցախի դրոշը տեղադրել մասնավորապես այնտեղ, որտեղ առավելագույնս կա կարիքը՝ հանրայնացնելու Արցախի եւ մեր հայրենակիցների իրավունքների եւ ազատությունների հարցը.

«Արցախի դրոշը եւ Արցախը բոլորիս մտքերում եւ սրտերում է, իսկ մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին, եւ Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը լավագույնս պետք է ընդդիմությունը կատարի այնտեղ, որտեղ առավելագույնս կա կարիքը՝ հանրայնացնելու Արցախի եւ մեր հայրենակիցների իրավունքների եւ ազատությունների հարցը»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է