Լրահոս 24/7
12.04.2022

Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած. Հ․ Կոնջորյան

«Սա կենդանի պատմություն է, և մենք բոլորս այդ պատմության մասնակիցներն ենք։

Դարեր շարունակ, ահա այսպես, մեր ժողովրդի ներքին պառակտիչները դուրս են եկել պետության դեմ՝ ի վերջո հանգեցնելով պետության թուլացման, իսկ երբեմն էլ՝ պետականության կորստի։ Այն, ինչ այսօր անում է խորհրդարանական ընդդիմությունը՝ Արցախը փրկելու քողի ներքո, մի օր դառնալու է պատմության դասագրքի հերթական էջը, ու միայն մեզանից է կախված, թե այդ էջը ինչպես կշարունակվի։

Թերթեք ձեր մտքում բոլոր դասերը, որ սովորել եք դպրոցական նստարանից սկսած և կհամոզվեք, որ այսօր դուք այդ ապրող պատմության մասնակիցն եք, և այն ինչ կատարվում է, նորություն չէ, այլ կրկնություն՝ դերակատարների փոփոխությամբ։ Բայց ելքը կարող է տարբեր լինել, պե՛տք է լինի տարբեր։ Մենք նորից ապրում ենք պատմության հերթական փոթորիկը, որը թափահարում է աշխարհակարգի հիմքերը։ Այս հին աշխարհում մենք նոր չենք հայտնվել։ Եվ պատմության հրամայականն է՝ վերապրել փոթորիկը, վերածնվել ու շարունակել մեր երթը՝ ավելի ուժեղ, կոփված և սառնասիրտ։

Թույլ չտանք, որ ներքին խառնակիչներն ու պառակտիչները բզկտեն ժողովրդին, կազմալուծեն պետությունը՝ փրկիչների դիմակը հագած։ Սա կենդանի պատմություն է, և մենք պետք է լինենք ոչ թե սոսկ մասնակիցը, այլ կերտողներն այդ պատմության»,-գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության այսօրվա քայլերին ու ստեղծված իրավիճակին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54