Լրահոս 24/7

ԱՄՆ-ն բոլոր երկրներին կոչ է անում ՌԴ-ից զենք չգնել. Բլինկեն

ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից, մինչդեռ ռուսական С-400 համակարգերի գնման համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռ չի կայացվել։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «2+2» ձևաչափով ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցություններից հետո Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար, հատկապես այն լույսի ներքո, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված»,- ասել է նա։

«Մենք դեռ որոշում չենք կայացրել պոտենցիալ պատժամիջոցների կամ պատժամիջոցներից պոտենցիալ բացառությունների վերաբերյալ»,- հավելել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով С-400-ի գնման պատճառով Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։

Թիվ 1

Recent Posts

Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։ «Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում…

7 mins ago

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից…

17 mins ago

ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և ընտանիքի անդամները հոկտեմբերի 18-ին հրավիրվել են դատախազության…

23 mins ago

Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության…

30 mins ago

Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից տեղեկացնում են, որ համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական…

42 mins ago

Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անօդաչու տրանսպորտը։ Միլիարդատերը ռոբոտաքսին համեմատել է վերելակների հետ։…

49 mins ago