Լրահոս 24/7

Հ․ Հակոբյանը՝ ընդդիմության ակցիայի մասին

Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին «թքել-կպցնելու» նպատակը: Եթե քաղաքական ակցիա է, հիմա իրենց սեղաններին «թքած-կպցրած» է Արցախի դրոշը, և որևէ մեկը այն չի հեռացրել։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին, ըստ որոնց՝ իշխանությունն Արցախի դրոշը տեսնելիս իրեն վատ է զգում, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Հանրապետության տարբեր քաղաքներում կա Արցախի դրոշը տեղադրված, ԱԺ նիստերի դահլիճում էլ 20-ից ավելի Արցախի դրոշ է տեղադրված, մենք վատ չենք զգում Արցախի դրոշից, դա սխալ մոտեցում է»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմության այցը Արցախ կարող է սադրանքների տեղիք տալ, Հակոբյանը նշեց․ «Այո, երբեմն եղել են այցեր, որոնք հանգեցրել են սադրանքի, և ընդդիմության որոշ աշխատանքներ համաձայնեցված են Ադրբեջանի բանակի հետ: Կամ իրենց հանրահավաքը որքանո՞վ էր տեղին, եթե հաջորդ օրը Փաշինյանը պետք է Բրյուսելում հանդիպեր Ալիևի հետ»։

Այսօր խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց՝ չի պատրաստվում մասնակցել քառօրյային, մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ Արցախի դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնին:

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

10 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

10 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

15 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

15 hours ago