Լրահոս 24/7

Վարչապետը՝ պատգամավորների մուտքն Արցախ արգելելու մասին

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելելու դեպքին։ ՀՀ վարչապետը նշեց, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։

«Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- ընդգծեց վարչապետը։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր մտահոգությունն է հայտնել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից մոտ 90 հրթիռի արձակում է արձանագրել երկրի հյուսիսային տարածքներ, չորեքշաբթի հայտնել…

27 mins ago

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի…

37 mins ago

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների…

46 mins ago

Ֆլորիդայում մեկ օրում կտեղա այնքան անձրև, որքան Երևանում 10 ամսում

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս…

58 mins ago

Օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է

Թուրքական ավիաուղիներ ընկերության օդաչուն Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ մահացել է, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է,…

1 hour ago

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի խնդրանքով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Միացյալ Նահանգներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

1 hour ago