Արցախ

Ռուս խաղաղապահները պետք է մնան «անժամկետ»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ։

Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին նա ասել է ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպելով համայնքների ղեկավարների եւ բնակչության ներկայացուցիչների հետ։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Փառուխ համայնքի եւ Քարագլուխ բարձունքի հատվածում ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։

«Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական եւ փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, եւ Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների եւ զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին եւ գործունեությանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

3 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

3 hours ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

3 hours ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

3 hours ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

3 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

4 hours ago