Լրահոս 24/7
13.04.2022

Մեր առաքելությունն է ապահովել երկարաժամկետ խաղաղություն . վարչապետ

Մեր առաքելությունն է ապահովել երկարաժամկետ խաղաղություն . վարչապետ

Ղարաբաղի հարցի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ դրա լուծման բանաձևը միայն հայկական կողմից չէ կախված. ՀՀ գործող իշխանությունն իր առաքելությունն է համարում գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել Հայաստանի և տարածաշրջանի համար: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին:

«Մենք պետք է իլյուզիաներ չունենանք: Ղարաբաղի հարցի ամենամեծ պրոբլեմներից մեկը ո՞րն է եղել և շարունակում է մնալ. որ դրա լուծումը, լուծման այս կամ այն բանաձևը միայն մեզանից չէ կախված: Ես ուզում եմ, որ մենք խորը ընկալենք այս նրբությունները: Պետականության կշիռը, քաշը, աստիճանը աստեղ է շատ կարևոր, թե քո տեսակետը ինչքանո՞վ կարող ես առաջ մղել՝ առանց վնասելու ինքդ քեզ: Այստեղ շատ կարևոր նրբություններ կան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ի վերջո սկսել խոսել այդ թեմայով, կարողանալ պատճառահետևանքային կապերը ճիշտ և հստակ ընդգծել:

Ն․ Փաշինյանի խոսքով՝ պատմական իրողություններն էլ այնպես չէ, որ ինչ-որ կոնկրետ և տեսանելի տեղ են տանում: «Այդ պրոցեսը պետք է անընդհատ կառավարվի: Թեմայի բարդությունը սրա մեջ է»,-նշեց նա:

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի առանձնահատկությանն անդրադառնալով՝ վարչապետը կրկնեց՝ այն, ինչին Հայաստանը երկար բանակցությունների արդյունքում համաձայնել է, հաջորդ պահին արդեն Ադրբեջանը դրա հետ համաձայն չի եղել:

«Այս իրողություններն էլ պետք է հաշվի առնենք: Այլ բան, որ պետք է գտնենք ճիշտ բալանսը, որտեղ կարող ենք հանգել ինչ-որ լուծումների: Եվ ես կարծում եմ՝ մեր առաքելությունը այդ է՝ գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել ՀՀ-ի և տարածաշրջանի համար: Բայց դա չի նշանակում, որ կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել: Մենք դա կարող ենք չկարողանալ անել՝ ամենատարբեր պատճառներով»,-ասաց Փաշինյանը:

Իսկ, թե ի՞նչ պատճառներ կարող են լինել որևէ լուծման չհասնելու համար,  Փաշինյանը ասաց. «Պատճառ 1՝ մեր ժողովուրդը կարող է ասել, որ իր համար ընդունելի չէ: Պատճառը 2՝ միջազգային կոնյուկտուրան կարող է թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Վարչապետն ընդգծեց՝ աշխարհակարգը փլուզվում է: Եվ այդ պարագայում ըստ նրա, կրկնակի և եռակի ջանքեր են պահանջվում փոթորիկը հաղթահարելու համար: Փաշինյանը կարևորեց մարդկանց հետ լրջագույն հաղորդակցության մեջ լինելը՝ հավելելով, որ ունեն այդ հնարավորությունը՝ խոսելու մարդկանց հետ, լսելու, կայացնելու լեգիտիմ որոշումներ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է