Լրահոս 24/7

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կ․ Տայսաևի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ  Հարությունյանը ՌԴ Պետական Դումայում հանդիպել է ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ։ 

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին ռուսաստանյան կողմի մասնակցությանն, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների  ծրագրում խորհրդարանական շրջանակների ներգրավվածությանը։

Թիվ 1

Recent Posts

Հայ հրաձիգները Պերուում մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը

Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը կայացել է հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել…

9 mins ago

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար կալանավորվել է հերթափոխի պետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ…

24 mins ago

«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին…

33 mins ago

Լուկաշենկոն պարգևատրվել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով…

48 mins ago

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

1 hour ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

1 hour ago