

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։
Այն Բրյուսելին թույլ կտա հետապնդել այն մարդկանց և կազմակերպություններին, որոնց գործողությունները խաթարում են ԵՄ-ի ու նրա անդամների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հիմնարար արժեքները, անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը, հայտարարել է Եվրամիության խորհուրդը։
Ի թիվս այլ բաների, խոսքը վերաբերում է նաև հիբրիդային սպառնալիքներին, ինչպիսիք են ընտրական գործընթացների խափանումն ու ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի խաթարումը, հանրային հետաքրքրություն ներկայացնող ծառայությունների և կրիտիկական ենթակառուցվածքների ընկերությունների դեմ սպառնալիքներն ու դիվերսիաները:
Այս առումով նշվում է նաև ապատեղեկատվության համակարգված օգտագործումը, կիբեռհարձակումները, միգրանտների նպատակային օգտագործումը որպես ապակայունացման գործիք։
Այս մեխանիզմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել պատժամիջոցների առանձին ցուցակ, որում կներառվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ-ի քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի նրանց միջոցներ տրամադրել։ Այդ ցուցակում հայտնված մարդկանց կարգելվի նաև մուտք գործել Եվրամիության տարածք։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…