

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերի նկատմամբ։
«Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունների իրականացումը, որի ընթացքում ազատագրել են Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը», – ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը վերջին անգամ Կուրսկի մարզում հաջողությունների մասին հայտնել էր երեք շաբաթ առաջ։
«Կոմերսանտ»-ը հաղորդում է, որ հետ գրավված երկու բնակավայրերը գտնվում են Կուրսկի մարզի Սուջայի շրջանում։
Պոկրովսկի խուտորը գտնվում է Սնագոստ գետի մոտ, Ուկրաինայի սահմանից 6,5 կմ հեռավորության վրա։ Նովայա Սորոչինա գյուղը գտնվում է Սուջա քաղաքից մոտ 20 կմ հյուսիս։Ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։
Ըստ նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցի՝ օգոստոսի 12-ի դրությամբ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ էր գտնվում 28 բնակավայր։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 14 բնակավայրերի ազատագրման մասին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…