Լրահոս 24/7

Կայացել է Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը, որի ընթացքում Ընկերության ղեկավար կազմի կողմից ներկայացվել են 2021 թվականի ձեռքբերումներն ու գրանցած ցուցանիշները։

Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Խորհրդի նախագահ Վահե Բադալյանն իր ելույթում խոսելով 2021 թվականի ձեռքբերումներից փաստեցլ է, որ նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է մրցակցային ցուցանիշներ ոչ միայն ֆինանսավարկային, այլև ֆինանսաբանկային ոլորտում, այդպիսով․

  • Գրանցել է վարկային պորտֆելի աճ՝ հասցնելով այն 52 մլրդ դրամի,
  • Ապահովել է զուտ շահույթ 7․3 մլրդ դրամի չափով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ակտիվ հաճախորդների քանակը տարվա ընթացքում դարձել է 137․700, իսկ վարկերի քանակը 256,000՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 23%-ի աճ,
  • 2021 թվականի ընթացքում բացել է ևս 2 մասնաճյուղ, այդպիսով մասնաճյուղերի քանակը դարձնելով 28՝ ավելի մոտ ու հասանելի լինելու համար իր հաճախորդներին,
  • Ստացել է ISO 27001 ստանդարտացում։

Այս ցուցանիշները փաստում են ոչ միայն պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի, այլև հաճախորդների կողմից Կազմակերպությանը տրված վստահության և Ֆասթ Կրեդիտը որպես հուսալի գործընկեր ճանաչելու մասին։

2021 թվականի Տարեկան ամփոփիչ ժողովի ընթացքում ելույթներով հանդես է եկել Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության, FastShift վճարահաշվարկային ընկերության, Անգլիայում գործող FJewellery ոսկյա իրերի վաճառքի սրահների ցանցի, Fast Credit UK և Fast Credit Ukraine վարկային կազմակերպությունների տնօրեններն, ովքեր ներկայացրել են ինչպես իրենց Ընկերությունների գրանցած հաջողություններն, այնպես էլ տեղական և արտասահմանյան շուկայում ֆինանսաբանկային գործունեության ընդլայնման հնարավորությունները։

Ֆասթ Կրեդիտի կարևորագույն ձեռքբերումներից է եղել 2021 թվականին ՀՀ ԿԲ կողմից բանկ դառնալու նախնական հավանության ստացումը։

Ընկերության բանկային տրանսֆորմացիայի հարցում կարևոր դեր կունենան FinConstruct IT  ընկերությունն՝ իր նորարար ու ժամանակակից թվային լուծումներով, ինչպես նաև FastShift վճարահաշվարկային ընկերությունն՝ իր տերմինալային ցանցով և բջջային հավելվածով։

28 տարվա շուրջօրյա աշխատանքի արդյունքում Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպությունն առաջատար դիրքեր է զբաղեցրել ֆինանասական ոլորտում և այժմ պատրաստվում է նոր էջ բացել իր գործունեության պատմության մեջ։ Ֆինանսաբանակային ոլորտում գործունեությունը հնարավորություն կտա Կազմակերպությանը իրացնելու այն հսկայան ներուժը, որ տարիների ընթացքում ստեղծվել ու զարգացել է Հոլդինգի ներսում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

3 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

3 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

3 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

3 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

3 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

3 hours ago