Լրահոս 24/7

Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, պատերազմը Շուշիի համար էր. Ն․ Փաշինյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով «հանձնվել է Շուշին»։ Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ պատերազմը հենց Շուշիի համար է եղել՝ հավելելով, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996 թ-ից։

Նրա խոսքով՝ 1997 թ-ից նախատեսվում էր հարցը բաժանել մի քանի մասերի՝ սկզբում՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր։

«2018 թ-ի փաթեթով էլ է այդպես, 2016 թ-ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս՝ նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև խաղաղության բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այստեղ է, որ այդ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ հայեր ու ԼՂ ադրբեջանցիներ։ Եվ այդ կարգավորման առաջարկով՝ ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, ու որևէ կարգավորում չէր լինելու՝ մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թ-ից սեղանի շուրջ է եղել։ Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին։ Չէ՞ր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու»,- ասաց Փաշինյանը։

«Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են՝ կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, որոնք ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև, եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու էինք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ իշխանությունն իրականում պատերազմել է ոչ թե տարածքներ հանձնելու, այլ հակառակը՝ չհանձնելու համար։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

1 hour ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

2 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

2 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

2 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

2 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

2 hours ago