Լրահոս 24/7
14.04.2022

Լ․ Մակունցն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

Լ․ Մակունցն աշխատանքային այց է կատարել Լոս Անջելես

Ս․թ․ ապրիլի 11-12-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես։ Այցի շրջանակներում ապրիլի 11-ին դեսպանը հանդիպեց Արևմտյան ափի հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների ղեկավարների, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրեց Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, գործակցության վերջին շրջանի զարգացումները։ ՀՀ դեսպանն ընդգծեց ԱՄՆ հետ հարաբերությունների կարևորությունը թե երկկողմ ձևաչափով, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Լիլիթ Մակունցն ընդգծեց ամերիկահայ համայնքի դերը և կարևորությունը Հայաստանին և Արցախին վերաբերող խնդիրների լուծման գործում։ Դեսպանը նաև պատասխանեց համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին։

Ապրիլի 11-ին դեսպան Մակունցը հանդիպեց Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոյի հետ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց սենատոր Պորտանտինոյին մշտապես հայ համայնքին, Հայաստանին և Արցախին աջակցելու համար։ Մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց նաև Գլենդեյլում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանի շինարարության հրապարակ։ Թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը դեսպանին ներկայացրեց թանգարանի շինարարության ընթացքը, ապագա թանգարանի կառուցվածքը և նշանակությունը։

Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին Լոս Անջելեսի փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիգյանը, քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Փոլ Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Կ․Թորոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Ա․ Սեմիրջյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևան-Լոս Անջելես քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Երկուստեք կարևորվեց քաղաքային իշխանությունների միջև 2018թ․ ստորագրված համաձայնագրով սկիզբ առած Երևանի քաղաքային իշխանության ծառայությունների Լոս Անջելեսի քաղաքապետարանում վերապատրաստման ծրագրի շարունակականության ապահովումը: Կարևորվեց համագործակցության շրջանակի ընդլայնումը՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները։

Նույն օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի Ոստիկանության դեպարտամենտի Առաջնորդության ծրագրի ղեկավար Բրայան Չերչիլլի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ոստիկանության բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է