Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրով զբաղվող հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ երկրորդը՝ Վիեննայում:
Հայկական կողմը վստահեցնում է, որ հայ-թուրքական երկխոսությունն ընթանում է առանց նախապայմանների:
Աղբյուրը՝ Azatutyun.am: