Լրահոս 24/7

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ իշխանությունները եղել են երաշխավորը խոսքի և մամուլի ազատության. Տ․ Հակոբյան

Այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնում է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի մասին տարեկան հաղորդումը:

Նա նախ համեմատություն անցկացնելով 2018 թվականի տարեկան հաղորդման հետ՝ ցուցադրեց այդ թվականի և 2021 թվականի տարեկան հաղորդումների ծավալը: «Սա եղել է 2018 թվականի տարեկան հաղորդումը, որը ներկայացվել է Ազգային ժողով:  4,5 էջ և ոչ թե սա միայն հանձնաժողովի աշխատանքի արտացոլումն էր, այն հանձնաժողվի հանդեպ նաև Ազգային ժողովի վերաբերմունքն էր։ Բնական է, ոչ միայն սա ձևն էր, նաև բովանդակությունն էր, և ԱԺ-ն սրանով բավարարվում էր ու հավանություն էր տալիս, կամ չէր տալիս,  ընդհանրապես նաև քննարկումներ չէին լինում»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ 2021 թվականը հանձնաժողովի ամենածանր, ամենապաստախանատու տարին էր: «Մեկ տարում ամենամեծ, ծավալուն աշխատանքն են իրականացրել լիցենզավորման մրցույթի առումով: Ավելի շատ վարչական վարույթներ են իրականացրել»,- ասաց նա և նշեց, որ ավելի քան նախորդ ինը տարիների ընթացքում, ունեցել են ավելի շատ դատական նիստեր և մշտադիտարկել են ավելի շատ հեռարձակողներ, քան հանձնաժողովի պատմության ամբողջ ընթացքում, և դա մեկ տարում:

«Միջազգային կառույցների, մասնագետների գնահատականները մեծամասամբ փաստում են, որ այդ ծավալների դեպքում հանձնաժողովը կատարել է բավականին օբյեկտիվ աշխատանք: «Մենք նախորդ տարի և հիմա պետք է  կրկնենք, որ շատ բարձր ենք գնահատում այն իրավիճակը, որը ստեղծվել է հեռարձակող մեդիայի ոլորտում և մեր ուսումնասիրությունները, հարցումները, մեդիամասնագետների կարծիքները վկայում են այն մասին, որ իշխանությունները հավատարիմ են մնացել իրենց պարտավորություններին՝ լինել երաշխավորը խոսքի և մամուլի ազատության, և առաջին անգամ միջազգային կառույցները արձանագրել են, որ նաև հանձնաժողովը բավականին ազատ է եղել պետության և կառավարության միջամտություններից»,-ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

11 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

11 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

11 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

11 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

11 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

11 hours ago