Լրահոս 24/7

Ուկրաինայի դատարանը բռնագանձել է ռուսամետ քաղաքական գործչի անշարժ և շարժական գույքի 154 միավոր

Ուկրաինայի հետաքննությունների պետական վարչությունը հայտնել է օրերս ձերբակալված ամենահայտնի ռուսամետ քաղաքական գործչին և Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինի բարեկամի համբավ ունեցող Վիկտոր Մեդվեդչուկին և նրա տիկնոջը՝ Օքսանա Մարչենկոյին պատկանող անշարժ և շարժական գույքի 154 միավոր բռնագանձելու մասին:

Մի շարք կալանքի տակ հայտնված սեփականության ցանկում են Մեդվեդչուկին և նրա կնոջը պատկանող 26 ավտոմեքենաներ, 30 հողամասեր, 23 տներ, 32 բնակարաններ, 17 կայանման հրապարակներ և մեկ զբոսանավ:

Կալանքի տակ են նաև փաստացի Մեդվեդչուկի կամ նրա կնոջ սեփականությունը հանդիսացող 25 ընկերությունների կանոնադրական դրամագլխի մասնամաժինները:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովի փոխանցմամբ, Մեդվեդչուկը փորձել է գաղտնի ճանապարհով տեղափոխվել Մերձդնեստրի տարածք, սակայն ձերբակալվել է:

Վիկտոր Մեդվեդչուկն «Ըննդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության լիդերներից մեկն է: Այդ կուսակցությունը դավանում է բացահայտ ռուսամետ գաղափարներ:

Ըստ հավաստի տեղեկությունների, նա ունի բարեկամական կապեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով Մեդվեդչուկի դստեր կնքահայրն է:

Ի պաշտոնե Մեդվեդչուկը դեռ համարվում է Գերագույն ռադայի պատգամավոր: Նա գտնվել է տնային կալանքի պայմաններում, քանի որ մեղադրվում է պետական դավաճանության հոդվածով:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

15 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

15 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

15 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

15 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

15 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

15 hours ago