Լրահոս 24/7

Արցախի հայությունը մենք ենք և Արցախը կայուն կմնա. Խ․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։

Խոսելով Արցախի թեմայով՝ պատգամավորը նշել է, որ Արցախում պետք է հայ բնակիչներն ապրեն և զարգանան։ «Արցախը ոչ ոք չի կարող հանձնել, այնտեղի հայությունը մենք ենք, մեր եղբայրները։ Ուղղակի միջազգային այն պահանջները, որոնք ձևակերպված են արդեն 30 տարի, մենք չենք կարող գերտերությունների այդ պահանջներից շեղվել։ Նրանք հստակ նշում են այն նորմերը, որոնք գոյություն ունեն։ Մենք փոքրիկ պետություն ենք, ուստի  պետք է ճկուն լինենք, վտանգի չդնենք մեր բնակչությանը»,- նշեց պատգամավորը։

Խաչատուր Սուքիասյանը հավելեց, որ 100 տարի առաջ եվրոպական բոլոր պետությունները նույն իրավիճակում էին, ինչ մենք հիմա։ «Եվրոպական բոլոր պետությունները ժամանակին ունեցել են ավելի դաժան հարաբերություններ՝  պատերազմ, զոհեր, կորուստներ, սակայն նրանք մի պահ կանգնել են, դրանից հետո զարգացել, ապա սկսել թելադրել»։Պատգամավորն ընդգծեց, որ այս ճանապարհն ավելի իրատեսական է, քան ամեն անգամ պահանջներ դնելն ու  չստանալը։ 

Սուքիասյանը շեշտեց, որ միջազգային հանրության որոշումների հիմքում  փաստաթղթերն են, Արցախի կարգավիճակի մասին տարբեր գործիքներ կան, որոնցից մեկը կընտրեն միջազգային կազմակերպությունները, եւ հաջողության հասնելու համար «ավելի լավ կլինի բոլորը համախմբվեն իշխանության շուրջը, որ առավել ցանկալի արդյունք գրանցեն»։

Սուքիասյանը նկատեց նաեւ, որ Արցախի իշխանությունը Թավշյա հեղափոխությունից հետո  բավականին ինքնուրույնություն ունի։ 

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

46 mins ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

48 mins ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

50 mins ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

1 hour ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

2 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

2 hours ago