Լրահոս 24/7
15.04.2022

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարումներ կատարել. РБК

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարումներ կատարել. РБК

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ երկիրը սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։

«Որքան ես գիտեմ, վերջին վճարումները ռուբլով են եղել, բայց՝ համապատասխան փոխարժեքով»,- ասել է նա РБК-ին տված հարցազրույցում: Ըստ Քերոբյանի՝ գնագոյացումը տեղի է ունենում դոլարով, սակայն վճարումը կատարվում է ռուբլով։

«Իսկապես, արդեն մի քանի տարի է, ինչ «Գազպրոմ»-ը Հայաստանին գազ մատակարարելու պայմանագրով թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

«Գազպրոմ»-ը Հայաստանին բնական գազի միակ մատակարարն է։ Հայաստանի գազահաղորդման ցանցի օպերատորը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ կոնցեռնի ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկությունը: Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։  Անցյալ տարի Հայաստանը Ռուսաստանից գազ է գնել 414 մլն դոլարով, նավթամթերք՝ մոտ 270 մլն դոլարով։

Մարտի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է, որ ռուսական գազն այժմ պետք է վաճառվի ռուբլով։ Սակայն դա վերաբերում է միայն «անբարյացակամ» երկրներին, առաջին հերթին՝ Եվրամիության անդամներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության։

Հայաստանը չի միացել այս պատժամիջոցներին։ Սակայն մարտի 23-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հանրապետությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռուբլով հաշվարկների շուրջ։

«Այս հարցը քննարկվում է, քանի որ քննարկվում է նաև ԵԱՏՄ-ում մաքսատուրքերից արժույթի բաշխման հարցը։ Բնականաբար, երկրներն առաջարկում են, որ այս հարցի լուծմանը զուգահեռ լուծվեն ներմուծվող ապրանքների համար մեծածավալ արտահանվող արժույթի գործիքավորման հարցերը»,- այն ժամանակ ասել էր նա։ Հայաստանը և Ռուսաստանը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին Եվրասիական տնտեսական միության անդամներ են։

Ինչպես РБК-ին տված հարցազրույցում ասել է Քերոբյանը, «փոխըմբռնում կա», որ ԵԱՏՄ անդամների միջև հաշվարկներում «անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ», և «ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»։

«Կարիք չկա վճարման հնարավոր եղանակներից բացառել հայկական դրամը կամ ղազախական տենգեն։ Կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի ազգային արժույթով վճարումներ կատարվեն տեսանելիությամբ կամ փոխարժեքի կանխատեսելիությամբ»,- հավելել էր նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է