Լրահոս 24/7
15.04.2022

Նոր ավտոբուսներով հիմնականում սպասարկվում են մեծ ուղևորահոսք ունեցող երթուղիները. քաղաքապետարան

Նոր ավտոբուսներով հիմնականում սպասարկվում են մեծ ուղևորահոսք ունեցող երթուղիները. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է քայլերը՝ տրանսպորտի ոլորտում իրականացվող աստիճանական բարեփոխումների վերաբերյալ:

Քաղաքապետարանի էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, նշվում է՝

1. Երևանի վերգետնյա հասարակական տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում, և այդ հարցում, որպես ամենաշահագրգիռ կողմ, Երևանի քաղաքապետարանը ներկայումս իրականացնում է կոնկրետ գործնական քայլեր, որոնք նախատեսվում է ավարտել մինչև ընթացիկ տարեվերջ:

Մինչ այդ, մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի նոր ավտոբուսներում, ուղեվարձի գանձման գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար, տեղադրվել են մետաղադրամ ընդունող նոր սարքեր՝ նպատակ հետապնդելով կանոնավորելու ուղեվարձի վճարման գործընթացը և նվազագույնի հասցնելու վարորդ-ուղևոր շփումը:

Ուղեվարձի վճարման գործընթացում հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների պահանջարկը՝ նոր ավտոբուսների վարորդներին տրվում է որոշակի քանակությամբ մանրադրամ՝ ուղևորների կողմից վճարումն իրականացնելու համար:

2. Երևան ներկրված նոր, միջին դասի «Ժոնգ թոնգ» մակնիշի 211 և փոքր դասի «Գազել» մակնիշի 100 ավտոբուսի ներդրման աշխատանքներն իրականացվում են առանձին, փոքր խմբաքանակներով, քանի որ դրանց նախորդում են տեխնիկական և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված:

Նոր ավտոբուսներով հիմնականում նախատեսվել և սպասարկվում են այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք: Միաժամանակ, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Նոր ավտոբուսներով փոխարինվել են հհ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը:

Բացի այդ, «Հիգեր» և «Գազել» մակնիշների, փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «Ժոնգ թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը:

Առաջիկայում հերթական խմբաքանակի նոր ավտոբուսների շահագործումը կկազմակերպվի մի քանի երթուղիներով, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացի հետագա կարգավորման նպատակով ընթացիկ տարում ևս ձեռք կբերվի և մայրաքաղաք կներկրվի մեծ դասի ավտոբուսների խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա վերջնականապես դադարեցնել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող միկրոավտոբուսների աշխատանքը և զգալիորեն բարելավել ուղևորների սպասարկումը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է