Ինչպես հայտնել ենք, վարչապետի որոշմամբ՝ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:














